Արսեն Բաբայան. Սարգիս Հովհաննիսյանի գործով պատրաստվում ենք դիմել դատական պաշտպանության
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«ՊՊԾ-ի ղեկավար Սարգսի Հովհաննիսյանի կողմից MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի գործունեությունը խոչընդոտելու գործի ընթացքը
2022 թվականի մայիսի 2-ին, ինչպես հիշում եք, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման խաչմերուկում ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և մի խումբ ՊՊԾ ծառայողներ առերևույթ խոչընդոտել էին MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչներ Ն. Գևորգյանի և Ա. Ղարաջյանի մասնագիտական օրինական գործունեությունը, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչը 2022 թվականի հունիսի 6-ին որոշում է ընդունել մերժել քրեական գործ հարուցելը։ Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր Երևան քաղաքի դատախազին, պահանջել էինք, որպեսզի դատախազը վերացնի քննիչի որոշումը և հարուցի քրեական գործ։ Երևան քաղաքի դատախազը քննության առնելով բողոքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ այն մերժել է։ Քննիչը և դատխազը գտնում են, որ լրատվական կայքի ներկայացուցիչների գործունեությունն օրինական չի եղել։
Սույն գործով պատրաստվում ենք դիմել դատական պաշտպանության։
Դատախազին հասցեագրված բողոքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հղումով»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայանը տարօրինակ հանգամանքներ է բացահայտում Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների փաստով քրգործ չհարուցելու ՔԿ որոշման մեջ
- Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե
- Պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին. Լրագրողական կազմակերպություններ
- Տիգրան Աբրահամյան. Սարգիս Հովհաննիսյանի լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում