Պեղումներ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նախքան պեղման աշխատանքներին անցնելը եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։
Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները` տապանաքարեր, մահարձաններ չեն պահպանվել։ Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։
Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարակայի մասն է` ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։
Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝ Լևոն Մկրտչյան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին