ՔՏՀԱ տեսչական մարմինը նոր ղեկավար ունի
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գարեգին Խաչատրյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Նշենք, որ մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստըմ որի օրակարգում ընդգրկված էր տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։
Նշենք, որ տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանը պաշտոնանկ արվեց օրեր առաջ։ Տեսչական մարմնի ու նրա ղեկավարի հասցեին մեծ քննադատություն առաջացավ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Պարզվեց՝ տեսչական մարմինն այնտեղ խախտումներ է հայտնաբերել, սակայն դրանք վերացնելու հարցում հետևողական չի եղել։
Շախբազյանի խոսքով, ազատման դիմում ինքն է ներկայացրել։ Հրաժեշտի խոսքում պայթյունի մասին պատասխանատվության վերաբերյալ խոսք չկա։
Մինչդեռ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի:
Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ: Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:
Ըստ դատախազության, մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը
- Գեղամ Շախբազյանը պաշտոնանկ է արվել
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունն կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին
- Պիպոյանը՝ տեսչական մարմնի մասին. Խայտառակության մասին բաց գրառում
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան