Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում
«Այս պահին մենք ունենք 12 բժշկական կենտրոնի ակտիվ նախագծման կամ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են և հաջորդ տարի էլ արդեն իսկ բյուջեի մեջ նախատեսված են նոր ծրագրեր ամբուլատոր հատվածի բարելավման մասով»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում և համալրում:
«Եթե կարող ենք համարել, որ Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետերի ենք հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին, որը մեր կարևոր բարեփոխումներից է, որին պետք է ուղղվեն կապիտալ ներդրումները»,-հայտարարեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ընթացքն անցնելուց և բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն:
Անդրեասյանը հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների կամ մասունքների նմուշներն արտերկիր ուղարկելու կարիք դեռ չկա:
«Մեր մասնագետները և տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում են՝ իրականացնելու հետազոտությունները: Դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել որոշները ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխաննները»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով ամբողջական պատկեր ունենալու համար նաև ԴՆԹ հետազոտություններ իրականացնելու տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին