Ադրբեջանական աղբյուրներ. Երևանը Բաքվին վեց մարմին է փոխանցել
Երևանը Բաքվին վեց մահացածի մարմին է հանձնել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավարի հայտարարությունը։
Նրանք բոլորն էլ սպանվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։
Պաշտպանության նախարարությունն առակժմ որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հարձակման ժամանակ 80 ադրբեջանցի է սպանվել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
ԱԽ հայտարարության համաձայն, ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը 17 ռազմագերի է վերադարձրել
- Փաշինյանի խոսքով՝ 207 տղա գնդակահարվել է ընդամենը պստլիկ, լայցոտ սադրանքի արդյունքում. Նաիրա Զոհրաբյան
- Սարմեն Բեջանյան. Պատերազմում անմահացածը
- Նորիկ Պետրոսյան. Պատերազմում անմահացածը
- Պատերազմում անմահացածները. Գառնիկ Հարությունյան, Արմեն Միքայելյան
- Նարեկ Գալստյան. Պատերազմում անմահացածը
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան