Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին.
«Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին:
Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ:
Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է: Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:
Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն շատ մեղմ ասած օրհասական հարց է»:
Հարակից հրապարակումներ`
- Հիշեք՝ սա այն մարդն է, ով Շուշին արդեն թղթով հանձնած գրել է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»․ Վարուժան Գեղամյան
- Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյան
- Եվ այս ամենը հանուն «խաղաղության»․ Անդրանիկ Թևանյան
- Նիկոլը միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային․ Արտակ Զաքարյան
- Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել․ Էդգար Էլբակյան
- Վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել. Փաշինյան
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան