Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հորդորել է հեռու մնալ WhatsApp-ից
Ռուս ձեռնարկատեր և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը օգտատերերին հորդորել է հեռու մնալ WhatsApp մեսենջերից։ Այն մասին, թե ինչու չպետք է օգտվել այս ծառայությունից, նա գրել է իր Telegram ալիքում։
Դուրովը զգուշացրել է, որ հաքերները կարող են մուտք գործել հեռախոս WhatsApp-ի միջոցով։ «Դա հնարավոր է դարձել անցյալ շաբաթ WhatsApp-ի կողմից բացահայտված անվտանգության խնդրի շնորհիվ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ հեռախոսում վերահսկողություն ստանալու համար հաքերներին բավական է օգտատիրոջը ուղարկել վնասակար տեսանյութ կամ տեսազանգ սկսել հավելվածում։
Ըստ Դուրովի՝ նույնիսկ WhatsApp-ի վերջին տարբերակի թարմացումից հետո հաքերային հարձակման վտանգ կա:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Դուրովը քննադատում է WhatsApp մեսենջերը։ Նրա խոսքով, մեսենջերի ստեղծումից ի վեր գրեթե չի եղել մի շրջան, որ ծառայությունն ապահով լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին