Շվեդական հեռուստաընկերության եթերով Էրդողանին անվանել են հիմար
Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, դեսպան Ստաֆան Հերստրոմին նախարարությունում ասվել է, որ Էրդողանի և Թուրքիայի հասցեին «լկտի ու տգեղ արտահայտություններ անելը» անընդունելի է:
Ըստ շվեդական մամուլի՝ շվեդական հեռուստաընկերությամբ հեռարձակվող երգիծական հաղորդական ժամանակ շվեդ կոմիկն Էրդողանին հիմար է անվանել:
Միջադեպը տեղի է ունեցել շվեդական պատվիրակության Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Երկու երկրների ներկայացուցիչները, պիտի քննարկեն Շվեդիայից մի խումբ անձանց Թուրքիային արտահանձնելու մասին հարցեր։ Հենց այդ պահանջն իրականացնելու պայմանով է Անկարան համաձայնել չխոչընդոտել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։