Բագրատ Միկոյան. Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում
«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում»,-այսպես է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Սեփական կետից» բանակցություններ վարածը և այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» և «կիրթ» գործընկեր Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակենտերը և մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգևորվել էր Ալիևին և Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ:
Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:
Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:
Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:
Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի և Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները և, ցավոք, կմնան նաև դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք և բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում
- Սուտն առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս», մի պարզ հարցով հերքվում է. Փաշինյանի նախկին թիմակից
- Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին