Սուտն առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս», մի պարզ հարցով հերքվում է. Փաշինյանի նախկին թիմակից
Քաղաքագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում երեկ արած հայտարարություններին, գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։
Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել»։
Հարակից հրապարակումներ`
- Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
- Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյան
- Եվ այս ամենը հանուն «խաղաղության»․ Անդրանիկ Թևանյան
- Նիկոլը միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային․ Արտակ Զաքարյան
- Վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել. Փաշինյան
- Արտակ Զաքարյան. Դա «հավաստի աղբյուրի» հավաստի սուտն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան