Զբոսաշրջիկը Վատիկանում արձաններ է կոտրել, երբ նրան մերժել են հանդիպել Հռոմի պապի հետ
Ամերիկացի զբոսաշրջիկը փորձել է Վատիկանի թանգարաններից մեկում երկու հին հռոմեական արձան կոտրել այն բանից հետո, երբ նրան մերժել են Հռոմի պապի հետ ընդունելությունը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին։ Ականատեսները հայտնում են, որ միջին տարիքի ամերիկացին խնդրել է տեսնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, իսկ մերժումից հետո կիսանդրիներից մեկը գցել է հատակին, իսկ մյուսը տապալել՝ փորձելով փախչել։
Տղամարդուն ձերբակալել են ոստիկանները։ Նշվում է, որ ԱՄՆ-ում նա պատասխանատվության է ենթարկվել խուլիգանության համար։
Վնասված քանդակները Հռոմի Պիյա VII պապի հավաքածուի մի մասն են, որը 1800-1823 թվականներին ղեկավարել է Վատիկանը: Հավաքածուն ներառում է ավելի քան հազար կիսանդրի և արձան, ինչպես նաև հին հռոմեական սարկոֆագներ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում