Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք:
Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:
Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:
Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին:
Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:
Աստված պահապան Հայոց պետությանը...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան