Կարեն Անդրեասյանը Փաշինյանի նկարն իր հետ չի տանի ԲԴԽ
«Ես կիսում եմ բոլոր այն արժեքները, որոնք կան և՛ իշխող, և՛ ոչ իշխող թիմերում՝ անկախ նրանից, թե նրանք այսօր խորհրդարնում են, թե ոչ: այլ բայն է, որ այդ արժեքների կուսակցականացումը ենթադրում է թիմի լոյալություն»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով մի քանի օր առաջ ԲԴԽ անդամ ընտրվելու համար ՔՊ-ի կուսակցական տոմսը վայր դնելու վերաբերյալ հարցին:
Նա հայտնեց, որ լոյալ չէ որևէ թիմի հանդեպ, կարողանում է տարբերել կուսակցական լինելը չլինելուց, և կապ չունի, որ մի քանի օր առաջ է դադարել լինել ՔՊ կուսակցության անդամ:
«Ես ինձ այլևս կուսակցական չեմ զգում և որևէ պարտավորություն չունեմ նույնիսկ այն կուսակցության հանդեպ, որի անդամ եղել եմ: Դա ոչ թե սկզբունքների և արժեքների փոփոխություն է, այլ մոտեցումների, էթիկայի, պահվածքի, բարեվարքության դրսևորում»,-հայտարարեց Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու որոշումից ինչով է տարբերվում իր՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվելու որոշումը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի նկարն իր հետ տանելու է նոր աշխատատեղ՝ Անդրեասյանը պատասխանեց, թե իր կյանքի ընթացում միայն մի նկար է կախել:
«Գործադիր մարմնում այդ քայլը՝ որպես պետության ղեկավարի նկար ունենալն աշխատասենյակում, եղել է սիմվոլների տրամաբանության մեջ»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր երկրների գործադիր մարմիններում ընդունված է պետության ղեկավարի նկարն ունենալը, բայց անկախ մարմնում չի կարող լինել նման նկար:
Հարակից հրապարակումներ`
- Քիչ անց կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
- «Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ նշանակելը այդքան էլ չեն ընդունել