Փաշինյանը Չեխիայից կմեկնի ՌԴ
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավաությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այս պահին Փաշինյանի պատվիրակությունը Չեխիայի մայրաքաղաքում է։
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Ախպերներով. Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի լուսանկարներն ու դրանց արձագանքները
- Տարածվում են լուսանկարներ Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումից
- Փաշինյանը հասել է Պրահա
- Թուրքիայից հայտնում են, որ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի կարգավորել հարաբերությունները
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Էրդողանին
- Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին