Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Այս մասին նշված է Կառավարության տարածած հաղորդագրությունում։
«Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը:
Միջոցառման շրջանակում Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
Պրահայում այսօր տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Համախմբում». Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության
- Ախպերներով. Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի լուսանկարներն ու դրանց արձագանքները
- Տարածվում են լուսանկարներ Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումից
- Փաշինյանը հասել է Պրահա
- Թուրքիայից հայտնում են, որ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի կարգավորել հարաբերությունները
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Էրդողանին
- Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում
- Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան