ԱԺ-ից հաստատում են. 31 մլն դրամով կվերանորոգեն բուֆետը
Ազգային Ժողովից հաստատում են հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե 31 մլն դրամ կծախսվի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար։
«Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը»,-մասնավորապես ասված է ԱԺ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան