Տիգրան Աբրահամյան. Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի։
Հասարակությանը համոզելու նրա նպատակն այն է, որպեսզի մի կողմից մարդիկ համակերպվեն արդեն եղած մարդկային և տարածքային կորուստների հետ, մյուս կողմից՝ համակերպվեն առաջիկայում սպասվող նոր ցավոտ լուծումներին։
«Լուծում» ասվածն, իհարկե, խիստ չափազանցություն է, ավելի հստակ ձևակերպումը՝ պետության անկումն է։
Թե ում վրա կբարդվի տապալումները, կորուստները, արդեն էական էլ չէ։ Խնդիրն այն է, որ հայրենիք ենք կորցնում։
Ես որպես զինծառայողների հետ անընդհատ առնչվող մարդ կարող եմ շատ վստահ ասել՝ մեր տղերքը չեն ընկճվել, մեր տղերքն ամուր կանգնած են և ունակ են իրենց վստահված սահմանը պահել ու ջարդել մինչև ատամները զինված ցանկացած թշնամու։
Շատ շատերը չեն էլ պատկերացնում, թե իշխանության՝ զինված ուժերին հասցված հարվածներից ու տոտալ անտարբերությունից հետո, ինչպիսի ծանր հատվածներում, թշնամուց մետրերի հեռավորության վրա, ինչպիսի ծառայություն է տանում մեր զինծառայողը՝ պարտադիր ժամկետային ծառայողը, սպան, կամավորականը։
Մեր բոլոր խնդիրների հիմքում մեկ գործոն է՝ Նիկոլը։
Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում, իր իշխանությունում, որովհետև դեպի անկմանը տանող գնացքում տեղավորել է բոլորին՝ մեծից փոքր ու պարտադրում է իր հետ գլորվել դեպի անդունդ»։
Հարակից հրապարակումներ`
- Սուտն առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս», մի պարզ հարցով հերքվում է. Փաշինյանի նախկին թիմակից
- Աշոտյան. Խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը Նիկոլ Փաշինյանը գցել է ունիտազն ու կոճակը սեղմել
- Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան