Ալեք Բոլդուինը և նկարահանումների ժամանակ մահացած օպերատորի ընտանիքը համաձայնության են եկել
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը և օպերատոր Գալինա Հաթչինսի ընտանիքը, ով մահացել է նկարահանման հրապարակում, համաձայնության են եկել դերասանի և նկարահանող խմբի անդամների դեմ ներկայացված դատական հայցի կարգավորման շուրջ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով դերասանի փաստաբանին և մահացածի ամուսնուն:
2021 թվականի հոկտեմբերին կինոաշխարհը ցնցվեց «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից։ Ալեք Բոլդուինը ֆիլմի մի դրվագի նկարահանման ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Հաթչինսի ամուսինը դատի է տվել Բոլդուինին և ֆիլմի նկարահանման մեջ ներգրավված ընկերություններին, պրոդյուսերներին և անձնակազմի անդամներին։
Մեթյու Հաթչինսը հայտնել է, որ իրենց համաձայնության են եկել։ Բացի այդ, ինչպես հայտնում է CNN-ը, ըստ Հաթչինսի, նա կլինի ֆիլմի գործադիր պրոդյուսերը, և նկարահանումները կվերսկսվեն 2023 թվականի հունվարին գլխավոր դերասանական կազմով:
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո
- Ալեք Բոլդուինը հերքել է նկարահանման հրապարակի վտանգավոր լինելու մասին մեկնաբանությունը
- Դերասան Բոլդուինի մասնակցությամբ միջադեպով հնարավոր է քրեական գործ հարուցվի
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան