Ֆրանսուհի Աննի Էռնոն՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր
Ֆրանսիացի գրող Էննի Էռնոն արժանացել է գրականության 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի կազմում գործող Նոբելյան կոմիտեն, փոխանցում է BBC-ին։
Էռնոն հայտնի է իր ինքնակենսագրական գրքերով, երկար տարիներ էլ համարվում էր Նոբելյան մրցանակի ֆավորիտներից մեկը։
Ինչպես ասված է որոշման մեջ, հեղինակը մրցանակը ստացել է խիզախության և ճշգրտության համար, «որով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումը և հավաքական շրջանակները»:
Բազմաթիվ գրական մրցանակների արժանացած ֆրանսուհու գրքերը նվիրված են նրա կենագրությանը՝ հորը, տղամարդկանց հետ հարաբերություններին, սովետական դիվանագետի հետ սիրավեպին («Սովորական կիրք» Ալցհեյմերի հիվանդությանն ու մոր մահվանը («Կինը»):