<Այս համակարգի ներդրմամբ մենք խթանելու ենք ՀՀ-ում տնտեսության զարգացումը:>
«Տարածական տվյալների ենթակառուցվածքի առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ օգնում է, որպեսզի կառավարման համակարգում հնարավորություն ստեղծվի որոշումներ կայացնել հավաստի, ճշգրիտ և առժամանակյա տվյալների հիման վրա»,-գործադիրի նիստում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ բացատրելով, որ տարածական տվյալները հնարավորություն են տալիս ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի և ստորգետնյա կոմունիկացիաների, օբյեկտների վերաբերյալ:
Նա ներկայացրեց Հայաստանում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները:
Սուրեն Թովմասյանը տեղեկացրեց, որ կոմիտեն գործարկել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը՝ ազգային գեոպորտալը, քարտեզագրական մոդուլը, որը ներառում է կոմիտեի վարած բոլոր շերտերը, իսկ ներկայացվող ստանդարտների հաստատումից հետո ձեռնամուխ են լինելու բազային շերտերի ստանդարտացմանը:
Նա հայտնեց, որ կոմիտեն լիազոր մարմիններին աջակցել է գրել համապատասխան թեմատիկ շերտերին վերաբերող մեթոդական ուղեցույցեր և ստանդարտներ կազմելու համար մեկ բնութագրիչ ուղեցույց:
«Այն օգտագործելով՝ լիազոր մարմնինները կկարողանան իրենց ենթակայության տակ գտնվող տեղեկատվությունը հավաքել համապատասխան ստանդարտով և հավաքումից հետո ապահովել Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բազային շերտերի ինտեգրացիանասաց»,-ասաց Սուրեն Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կոմիտեն քննարկումներ է արել ՏԿԵ նախարարության հետ և պլանավորել սկսել ՀՀ ճանապարհային ցանցի համակողմանի տվյալների հավաքագրում և ինտեգրացիա կադաստրային տվյալների հետ:
«Այս համակարգի ներդրմամբ մենք խթանելու ենք ՀՀ-ում տնտեսության զարգացումը: Բիզնեսին փորձելու ենք տրամադրել առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արդեն բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը»,-ասաց Սուրեն Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը թույլատրեց դեղերի արտաքին գովազդը
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը
- Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց 30 կմ ճանապարհների նորոգման աշխատանքների համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում