Կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Երևանը դառնա Դոմբաս․ Երվանդ Բոզոյան
«Ասում են՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»,այդ սկզբունքով են Հայաստանում քաղաքական վերնախավ ձևավորում ու ձևավորվեց»,- այս մասին «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով՝ մենք քաղաքական վերնախավ ունենալու փոխարեն, ունեցանք վարչադեմոկրատական վերնախավ, ինչի հետևանքով վերլուծական միտքը կտրված է եղել թե հանրային կարծիքից և թե քաղաքական համակարգից։
«Հայաստանում 2018 թ-ին այդ մարդիկ լուսնից չիջան, նրանք վերցրեցին իշխանությունն ու հետևողական ձևով փլուզեց պետականությունը»,- ասաց նա և հավելեց․
«Մենք դեռ չենք տեսել, թե ինչ է նշանակում պետականության փլուզում: Մարդիկ, որ հիմա լսում են պետականության փլուզում, դեռ չեն պատկերացնում, թե իրենց ու իրենց ընտանիքների գլխին ինչ է գալու մի քանի ամիս, կամ մաքսիմում մեկ տարի հետո, որովհետև իրենց ոչ ոք չի բացատրել, թե ինչ է դա։ Հայաստանում առկա վտանգները ոչ ոք չի պատկերացնում, ցավոք սրտի չի պատկերացնում նաև քաղաքական վերնախավի մեծ մասը։ Այսօրվա իշխանությունն ունի վտագի պատկերացումը և լավ վախեցած է դրանից։ Ըստ էության, այս իշխանությունը կանգնած է դժվար երկընտրանքի առջև՝ «փրկել պետությունը, թե՞ փրկել անձին» խնդիրն է դրված։ Հայաստանի գոյության խնդիրը կանգնած է շատ առարկայական մակարդակով՝ լինել, չլինելու հարց է։ Երբևիցե Հայաստանն այս վիճակի մեջ չի եղել։ Մի քանի ամիս հետո կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Երևանը դառնա Դոմբաս կամ Դամասկոս»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան
- Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին
- Հայաստանը պայքարի և դիմադրության հնարավորությունները չի սպառել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան