«Հրապարակ». ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, և շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր և դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք. Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ։ Նա այն համայնքապետերի ցանկում էր, ովքեր պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում