Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից
Մոնպելիեի Փաստաբանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվող ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։
Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:
Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:
Մոնպելիեի փաստաբանների միությունն իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։