Կիսում եմ եվրոպատգամավորների մուննաթը՝ «ձեր խորհրդարանը դա էլ չի անում» թեմայով. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակցիան է՝ ի սատարումն Հայաստանի։
Իհարկե, ԵՄ առաջին դեմքերը վազելով հայտարարում են, որ էներգետիկ որևէ պայմանագիր Ադրբեջանի հետ չեն սառեցնելու և այդ երկրի հանդեպ որևէ սանկցիա չեն կիրառելու, բայց իրենց սրբազան լանչից 2,5 րոպե կարող են հատկացնել ու Եվրապառլամենտի ֆոյեում ՀՀ դրոշով լացացնող ակցիա անել։
Չնայած, ես կիսում եմ եվրոպատգամավորների մուննաթը՝ «ձեր խորհրդարանը դա էլ չի անում» թեմայով։
Սիրուն նկար է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին