Քիչ անց կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել և համաձայնություն տվել հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Օրակարգում ԲԴԽ անդամների ընտրությունն է։ Ըստ նախագծի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարեց. «Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան