Գործադիրը թույլատրեց դեղերի արտաքին գովազդը
«Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքում և հարակից փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ նման բացառության հիմանվորումը թույլ է, քանի որ արտաքին գովազդը տեղեկատվության տրամադրման ավելի նեղ շրջանակն է ընդգրկում, քան հեռուստագովազդը, բայց ի տարբերույթյուն վերջինիս արգելված է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց օրենքի նախագիծ, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին:
Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են:
«Վերջին ժամանակում մենք արտաքին գովազդի շուկայում իրականացված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազեցրել ենք արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը: Արգելել ենք կազինոների և շահումով խաղերի գովազդը, դրա արդյունքում ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, արգելքից կորուստը 30 % է»,-ասաց Քերոբյանը և հիմնավորեց, որ փոփոխությամբ փորձում են օգնել ընկերություններին, թույլ տալ, որ մի քիչ ավել գումար աշխատեն:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին:
«Դեղերի գովազդի թույլտվության վավերապայմանները բավականին խիստ են և մենք մեր գործընկերների հետ կաշխատենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ ոչ պատշաճ բուժման սխեմաներ խրախուսելուց»,-հայտնեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Շատ դեպքերում շինարարական ընկերությունները իրենց պարտավորությունները չեն կատարում. Գնել Սանոսյան
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան