Ալվինա Աղաբաբյան. Արդյո՞ք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով Պրահայում հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությանը, գրում է.
«Ի դեպ, ի՞նչ ասել է "Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
•Իրականում ի՞նչ է այդ ԵՄ «քաղաքացիական» առաքելությունը և ովքե՞ր են նրանում ընդգրկվելու։
•Ի՞նչ բնույթի զեկույցներ պիտի պատրաստվեն։
• Ու՞մ հանդեպ վստահության կառուցման մասին է խոսքը։ Ադրբեջանի՞ ու ադրբեջանցիքի՞։ էն որ օրեր առաջ գնդակահարում էին մեր տղերքին ու հրճվում արածո՞վ։ էն որ մեր կանանց էին մասնատում ու բավարարություն ստանու՞մ։ Գուցե ԵՄ "քաղաքացիական" առաքելությունը փորձի Ադրբեջանում հայատյաղությունը նախ վերացնել, թե՞ նպատակն իրականում այլ է։
•Արդյո՞ք "քաղաղացիական" առաքելության նպատակն իրականում Արևմուտքի համար "ոտնատեղ" հաստատելը չի մեր երկրում։
• Արդյո՞ք այդ "քաղաքացիական" առաքելության առաքելությունն իրականում ոչ թե մեզ համար է ( որում ինքս համոզված եմ), այլ ընդդեմ Իրանի ու Ռուսաստանի։
• Արդյո՞ք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվել...»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան