Բայդենն խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սառը պատերազմից և Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային պատերազմ: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։
«Մենք միջուկային Արմագեդոնի նման հեռանկարի չէինք բախվել 1962 թվականի Քենեդու և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր»,-ասել է ԱՄՆ առաջնորդը Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ։
Բայդենը սրման մեջ մեղադրել է Ռուսաստանի ղեկավարությանը։ Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կատակում, երբ սպառնում է միջուկային զենք կիրառել»։
Սեպտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում ասել էր, որ Արևմուտքը հատել է իր հակառուսական քաղաքականության բոլոր սահմանները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ մշտական սպառնալիքները։ Նրա խոսքով, Արևմուտքը Մոսկվայի դեմ կիրառում միջուկային շանտաժը՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառում։ Նա հիշեցրել էր Արևմուտքին, որ Ռուսաստանը գերազանցում է օտարերկրյա ռազմական տեխնիկան մի շարք բաղադրիչներով, և զգուշացրել էր միջուկային զենքով շանտաժի ենթարկել փորձողներին, որ «քամու ուժգնությունը կարող է շրջվել իրենց դեմ»:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Ռուսաստանին «լուրջ հետևանքների» մասին, եթե միջուկային զենք օգտագործվի
- Բլինքեն. Ռուսաստանի՝ միջուկային զենք օգտագործելու դեպքում ԱՄՆ-ն ծրագիր ունի
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
- Բայդենը սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով, եթե վերջինս միջուկային զենք օգտագործի
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան