4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել
Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։
Էրեմենիհաբերի փոխանցմամբ, հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի, իսկ Պաղեստինում դեսպանի պաշտոնը։
Թորունլարը կադրային դիվանագետ է, նա 2008-2010թթ. Բանգլադեշում եղել է Թուրքիայի դեսպանը, իսկ 2017-2021թթ.՝ Հնդկաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան