Իջևանում բեռնատարի և «VAZ-21010»-ի բախման հետևանքով երեք մարդ հսպիտալացվել է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1957 թ.) և «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.). վերջինս արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Isuzu» մակնիշի բեռնատարի վարորդը, «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Մ.-ն (ծնված 2005 թ.) և Ա. Կ.-ն ( ծնված 1995 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում