Իրանը հերքում է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը Ռուսաստանին չի մատակարարել և չի մատակարարի զենք Ուկրաինայում մարտական գործողությունների համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նրա խոսքերը մեջբերված են Իրանի դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում։
«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք երկրներ ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին, մենք ոչ մի զենք չենք փոխանցել և չենք փոխանցի Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմ մղելու համար»,-ասել է նա։
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ այս ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, իսկ զենքի մատակարարումը «ձգձգում է կարգավորման հեռանկարները»։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերը գրավել են 8 բնակավայր
- Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի․ Ջավադ Հեդայաթի
- Ուկրաինան ԵՄ-ից ավելի կայուն ֆինանսական աջակցություն է պահանջում
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան