Հարևան երկրների սահմանները կարմիր գիծ են Իրանի համար, և դրանց նկատմամբ սպառնալիքն անընդունելի է. Մոհամեդ Մոխբեր
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Բաքվի հետ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամությունը, գրում է ParsToday-ը։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Կասպյան երկրորդ տնտեսական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, Մոհամեդ Մոխբերը նշել է. «Տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հսկայական կարողություններ կան, և Թեհրանը վճռական է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը»։
Նա ասել է. «Իրանի և Ադրբեջանի մշակութային և կրոնական ընդհանրությունները կարող են հիմք հանդիսանալ փոխհարաբերությունների զարգացումն արագացնելու և առևտրային համագործակցության ոլորտում երկու երկրների ցանկալի նպատակներին ու արդյունքներին հասնելու համար»։
Նշելով, որ Իրանն Ադրբեջանին համարում է եղբայրական երկիր, Մոխբերը հավելել է. «Հարևան երկրների սահմանները կարմիր գիծ են Իրանի համար, և այդ սահմանների նկատմամբ սպառնալիքն անընդունելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները