Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունում։
Ըստ 2022 թվականի սեպտեմբերին FAO-ի պարենային գների ինդեքսը միջինում կազմել է 136,3 միավոր, ինչը 1,5 միավորով (1,1%) ցածր է օգոստոսի ցուցանիշից, ուստի դրա նվազումը շարունակվում է վեցերորդ ամիսն անընդմեջ։
Կազմակերպությունը ինդեքսների նվազում է արձանագրում նաև պարենային առանձին խմբերում։ Այսպես, բուսական յուղի գների ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 10,8 միավորով կամ 6,6%-ով՝ հասնելով 152,6 կետի, ինչը ամենացածրն է 2021 թվականի փետրվարից ի վեր։ Դա պայմանավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի ձեթերի ցածր գներով:
Հացահատիկի գների ինդեքսը, սակայն, բարձրացել է մինչև 147,8 միավորով (օգոստոսի համեմատ ավելանալով 2,2 կետով կամ 1,5%-ով):