Վրաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության արդիականացման ուղղությամբ
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսին։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ հայտնում է ՊՆ-ն:
Ըստ ՊՆ-ի՝ Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին երեսուն տարվա աջակցության, պաշտպանական ուժերի զարգացման գործում ներդրած ավանդի համար և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը ընդհանուր արժեքների պաշտպանության և անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդման համար։
«Հանդիպմանը Վրաստանի ՊԲ կարողությունների մեծացման նպատակով քննարկվել են ՊԲ-ում իրականացվող բարեփոխումները, սպառազինության ու տեխնիկայի նորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ապագա անելիքները»,- ասված է ՊՆ տարածած տեղեկատվության մեջ։
Նախարարության տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման և դինամիկ համագործակցության ամրապնդման գործընթացում կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված «Վրաստանի պաշտպանության և զսպման հզորացման նախաձեռնություն» (GDDEI) համաձայնագրի վրա, որը ստորագրվել է անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի շրջանակներում և նպաստում է Վրաստանի պաշտպանության նախարարության և պաշտպանության ուժերի հետագա արդիականացմանն ու զարգացմանը՝ ի պաշտպանություն անվտանգության ընդհանուր շահերի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան