Կառավարության հերթական սյուրպրիզը. «Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործում
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտյան անակնկալի են եկել, երբ գնալով աշխատավայր տեսել են, որ կենտրոնի դռները փակ են։ Պարզվում է՝ այսօրվանից «Փեթակ» առևտրի կենտրոնը չի գործելու։
Աշխատակիցները տեղյակ չեն, թե որն է պատճառը, նրանց միայն ասել են՝ կենտրոնը չի գործելու Կառավարության որոշմամբ։ Այժմ հավաքվել են Կառավարության շենքի մոտ և իրենց բողոքի ձայն են բարձրացնում։ Անպատասխան մնացած հարցերը նրանք ակնկալում են ստանալ հենց Կառավարությունից։
Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ մինչև ժամը 6-ը նորմալ աշխատել են, փակել են իրենց տաղավաներն ու գնացել են տուն: «Առավոտյան գալիս ենք, տեսնում ենք «Փեթակ»-ը փակ է: Անականկալ էր, սյուրպրիզ։ Տնօրենը՝ Մասիս Դանիելյանն ասել է, որ «Փեթակ» տոնավաճառն անժամկետ փակ է։ Հիմա մենք չգիտենք, թե ինչի՞ համար»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այս անհասկանալի որոշման արդյունքում բազմաթիվ մարդիկ մնում են անգործ։
Աշխատակիցները նշում են, որ իրենց նախապես պետք է զգուշացնեին, ժամանակ տային, որ մարդիկ հասկանային իրենց անելիքները։ Նրանք միաժամանակ ասացին, որ ըստ տնօրենի, ինքն էլ այդ որոշման մասին իմացել է գիշերը։
Այժմ նրանք կառավարությունից պահանջում են պարզաբանել, թե որն է փակման պատճառը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ են ԱԻՆ-ի ուսումնասիրություններից, քանի որ ըստ լուրերի, «Փեթակ»-ի պահեստներում ևս կան պայթուցիկ նյութեր, միգուցե փակման պատճառը դա է, կենտրոնի աշխատակիցն ասաց, որ դրանք սուտ լուրեր են։
««Փեթակ»-ում նման բան գոյություն չունի, դա սուտ տեղեկություն է։ Դա բացառված է, քանի որ մեր տնօրինությունն ամեն օր պահեստները ստուգում է։ Եղել են մի շարք սանիտարական խնդիրներ, որոնք ամբողջությամբ վերացել են», - ընդգծեց նա։
Նվեց նաև, որ առևտրի կենտրոնում աշխատում է մոտ 3000 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան