ՔՊ-ն առաջադրեց, ՔՊ-ն էլ ընտրեց
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:
Հիշեցնենք, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Միսակի Հովակիմյանի թեկնածությունը:
ԱԺ-ն ընտրել է նաև ԿԸՀ անդամներ։
ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը և Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ։
Հիշեցնենք, որ Հովակիմյանի թեկնածությունը առաջադրել էր ՔՊ-ն, իսկ ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը, ուստի չի մասնակցել ԿԸՀ նախագահի ընտրության
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է. Հովակիմյան
- ՀԿ-ները դեմ են ԿԸՀ-ի նոր կուսակցականացմանը
- ՔՊ-ի թեկնածուն՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում