Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է «Դոն Կիխոտ» գիրքը վաճառել 900 հազար եվրոյով
Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է վաճառել 17-րդ դարի Միգել դե Սերվանտեսի հրատարակությունն առնվազն 900 հազար եվրոյով։ Կոլեկցիոներներին ասվել է, որ նման հնարավորություն «կյանքում մեկ անգամ է տրվում», գրում է «Գազետա.ռու»-ն։
Sotheby's-ը ներկայացնելով գրքի պատմությունը, նշում է, որ 1930-ականների սկզբին Խորխե Օրտիս Լինարես անունով մի երիտասարդ բոլիվացի դիվանագետ մտել է Լոնդոնի հանրահայտ «Maggs Bros» գրախանութ՝ հարցնելու, թե արդյոք նրանք ունե՞ն «Դոն Կիխոտ»-ի հատուկ հրատարակություն վաճառքի համար: Նրան պատասխանել են, որ չունենք, սակայն խոստացել են լինելու դեպքում կապ հաստատել նրա հետ։
Երկու տարի անց Լինարեսը հեռախոսազանգ է ստանում Փարիզում՝ բարի լուրով։ Դիվանագետը 1936 թվականի ձեռք է բերել Դոն Կիխոտի հազվագյուտ հրատարակությունը, ինչպես նաև Միգել դե Սերվանտեսի պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը՝ «Novelas ejemplares»-ը։
Դա տեղի է ունեցել Մադրիդում տպագրվելուց չորս հարյուր տարի անց։
Այժմ գրքերը Sotheby's աճուրդի կհանվեն 900 հազար եվրոյով։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում։ Novelas ejemplares-ը նախատեսվում է վաճառել 200 000–300 000 եվրոյով։