Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 405.29 դրամ՝ հոկտեմբերի 5-ի համեմատ արժեզրկվելով 0.56 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 409 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 414 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 410 դրամ է, իսկ վաճառքը՝ 415.50-415 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 395.21 դրամ (հոկտեմբերի 5-ի համեմատ արժեզրկվելով 2.53 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 410 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.11 դրամ՝ արժեզրկվելով 0.04 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 6.70 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում