Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պրահայում կայացած հանդիպումից ու դրա արդյունքում ընդունած հայտարարությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Հանուն Կովկասում երկարատև խաղաղության.
Այս երեկո Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Հայաստանը համաձայն է նպաստել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, իսկ Ադրբեջանը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է ձևավորել վստահություն և աջակցել սահմանային հանձնաժողովներին»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա ընդունած հայտարարության համաձայն, այն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
- Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
- Ախպերներով. Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի լուսանկարներն ու դրանց արձագանքները
- Տարածվում են լուսանկարներ Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան