Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը
Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
- Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
- Ախպերներով. Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի լուսանկարներն ու դրանց արձագանքները
- Տարածվում են լուսանկարներ Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան