Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
Պրահայի հանդիպումներից հետո Իլհամ Ալիևը իր երկրի հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Հայաստանն ու ԵՄ-ն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի «հինգ հիմնարար սկզբունքների» վերաբերյալ հարցեր չունեն: Panorama.am քաղաքագետ Ստեփան Դանիելյանին հարց ուղղեց, թե նրա կարծիքով Ալիևի այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ դրանք միանշանակ ընդունվել են Հայաստանի կողմից:
Ս. Դանիելյան-Ալիևը ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել, որից կարելի է ենթադրել, որ նա ասում է այն, ինչ ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Հիմա Փաշինյանը կարող է ելույթ ունենա, ասի որ սահմանները մենք 1991 թվականին ենք ճանաչել, Արցախի հարցն ինքնորոշման հարց է, կապ չունի սահմանների հետ և այլն: Սա կլինի իր մեկնաբանությունը, մյուսը՝ Ալիևի մեկնաբանությունն է: Արցախում էլ ռուսական զորքեր են կանգնած: Սա արդեն ռուսական քաղաքականության դաշտում է: Ռուսաստանն էլ պետք է որոշի, եթե հանում է զորքերն Արցախից, ապա կորցոնւմ է ազդեցությունն ամբողջ Հարավային Կովկասում, հետագայում՝ նաև Միջին Ասիայում, Հյուսիսային Կովկասում և այդպես շարունակ:
Այսինքը՝ Նիկոլ Փաշինյանն ձեռքերն լվանում է, ամեն ինչ թողնում է ՌԴ-ի վրա, Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչ քաղաքականություն պետք է վարի:
Panorama.am-Ալիևի հայտարարությունն նշանակո՞ւմ է արդյոք, որ բանակցություններն միայն 5 կետի վերաբերյալ է լինելու և ինչ կլինի հայկական կողմի հրապարակած բանակցային կետերի հետ:
Ս. Դանիելյան-Իրենք լրացուցիչ 6-րդ կետն էլ են հայտարարել, այն գրավոր կա, որը վերաբերում է այդ 5 կետերի մեկնաբանությանը: Հայկական կողմն ասում է, որ Արցախի հարցն ինքնորոշման հարց է, տարածքային հարց չէ և մյուս կետն էլ ճանապարհին է վերաբերում՝ այն միջա՞նցք է, թե՞ հայկական օրենքներով է վերահսկվելու, ինչին Ադրբեջանը չի համաձայնում:
Որքան ես եմ հասկանում՝ Ադրբեջանը դրել է Սյունիքի խնդիրը: Հիմա թե հայկական կողմն այնտեղ ի՞նչ քայլեր է անելու, ես չեմ կարող ասել:
Կարող եմ ասել մեկ բան՝ մեծ աշխարհաքաղաքական մրցակցություն է գնում Արևմուտքի և Ռուսաստաի միջև: Այդ մրցակցության և Իրանի դիրքորոշման խնդիրը կա: Իրանի համար գոյության խնդիր է: Թե Ռուսաստանը և Իրանը ի՞նչ քայլերի են պատրաստ դիմելու՝ այս պահին չեմ կարող ասել, իրենք նույնպես դրա պատասխանը չունեն, բայց այս ամենը պետք է դիտարկենք այդ միջազգային կոնտեքստով: Պատահական չէ, որ այդ ամենը կնքվել է Եվրամիության և Մակրոնի մասնակցությամբ, այսինքը՝ սա շատ կարևոր պահ է, որի վրա պետք է ուշադություն դարձնենք:
Panorama.am-Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նման շտապողականությունը մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Ս. Դանիելյան- Իմ տեսակետով՝ Ալիևը շատ լուրջ մտահոգություններ ունի, քանի որ 2020 թվականի պատերազմն սկսելու դիմաց ինքը որոշակի պարտավորություններ ունի: Չմոռանանք, որ պատերազմին տարբեր եղանակներով, ուղիղ և անուղղակի մասնակցել են Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, Բրիտանիան և շատ ցուցադրական անտարբեր վերաբերմունք է եղել ԱՄՆ-ի կողմից: Ռուսաստանի պահվածքն էլ երկիմաստ է եղել: Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ Ալիևն ունի որոշակի պարտավորություններ այդ ուժերի առաջ: Ենթադրություններ ունեմ, որ այդ ուժերը պատրաստում են ադրբեջանաիրանական պատերազմ: Ինչո՞ւ՝ որովհետև միջուկային ծրագիրն, ըստ Բլինկենի հայտարարության, կարելի է անվանել խափանված, սակայն մյուս կողմից և իրենք և Բրիտանիայի վարչապետը հայտարարում են, որ ոչ մի եղանակով թույլ չեն տալու, որ Իրանն ունենա միջուկային ծրագիր: Հարց է ծագում, թե այդ եղանակն ո՞րն է: Այդ եղանակն ուղղակի ռազմական բախումը կարող է լինել, և այստեղ պատահական չէր Իսրայելի պաշտպանության նախարարի հայտնվելն Ադրբեջանում և Իսրայելից հնչող խոսքերը, որ Ադրբեջանն իրենց համար կարմիր գիծ է: Այսինքը՝ եթե վերջինս Իրանի հետ բախումներ ունենա, իրենք հայտարարում են, որ կմասնակցեն և Ալիևը հասկանում է, որ հնարավոր պատերազմի շեմին է Իրանի հետ և այդ առումով իրեն համար շատ կարևոր է, որ Թուրքիայի հետ ճանապարհ լինի ռազմական օգնություն ստանալու համար: Այդ ճանապարհը կարող է լինել հենց Սյունիքի ճանապարհը, ես կարծում եմ, որ այդ պատճառով է Ալիևը շտապում:
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան