ԱԶԲ-ն կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում
Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։ Այս մասին հայտնում են Ասիական Զարգացման բանկից՝ մանրամասնելով, որ հարցը քննարկվել է այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավանհետ առցանց հանդպման ընթացքում։
«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով»,-ասել է պրն Ասակավան։
ԱԶԲ-ի փոխանցմամբ, նա նշել է, որ բանկը կշարունակի ներդրումներ կատարել առաջնահերթ ենթակառուցվածքներում և բարելավել հիմնական հանրային ծառայությունները, միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, և կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում։
Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։
ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին և այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ՝ կաջակցի երկրի կլիմայի փոփոխության օրակարգին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում