Ալիև. Վստահ եմ, որ այդ նպատակին նույնպես հասնելու ենք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է՝ վաղ, թե ուշ Հայաստանը կտրամադրի անցում դեպի Նախիջևան։ Պրահայի հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում նա ասել է՝ երբ դիմել է Հայաստանի վարչապետին, թե վերջ ի վերջո իրենց պետք է տրամադրել ավտոմոբիլային ճանապարհ, կրկին պատասխան չի ստացել։
«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, որովհետև դա մեծ հատված չէ, բոլորը գիտեն, թե ոնց են անցնելու երկաթուղին, ավտոմոբիլային ճանապարհը։ Անհասկանալի է, կամավոր մեզ Նախիջևան մուտք տրամադրելու ցանկության բացակայությունը՝ խախտելով պարտավորությունները։ Բայց մենք դեռ պահպանում ենք համբերությունը, ես վստահ եմ, որ դրան նույնպես հասնելու ենք, բայց ցանկալի է շուտ»,-ասել է նա։
Ալիևի խոսքով, այդ հարցը կքննարկվի իր և Փաշինյանի՝ նոյեմբերին տեղի ունենալիք բրյուսելյան հանդիպմանը, ԱԳ նախարարների հանդիպմանը, սահմանազատման հարցերով այս ամիս Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Չեխիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում.
«Պրահայում ես կրկին հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց։
Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»։
Bizə Naxçıvana könüllü olaraq keçid verilməməsi anlaşılan deyil. Öz öhdəliyini pozmaq, əlbəttə, son dərəcə biabırçı faktdır. Lakin biz hələ səbir edirik, təmkin göstəririk. Əminəm, biz buna da nail olacağıq, yaxşı olardı ki, gec deyil, tez olsun. pic.twitter.com/gTl2c3YjS2
— İlham Əliyev (@azpresident) October 7, 2022
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան