ՀՀ-ն, ի դեմս Փաշինյանի, բացեիբաց հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր օրենսդրական պարտականություններից. Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
«Եվ այսպես, երեկ ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե համառոտ վերծանելու լինենք դրա գլխավոր կետերը, ապա պատկերը հետևյալն է.
1. ՀՀ-ն, ի դեմս Ն. Փաշինյանի, փաստորեն, բացեիբաց հրաժարվեց Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը լինելու իր օրենսդրական պարտականություններից և կենսական անհրաժեշտությունից։
2. Այդ անօրինական ու դավաճանական զիջումով Ալիևը և Էրդողանը Փաշինյանից ստացան իրավական նոր հիմքեր ու կռվաններ՝ ՀՀ-ի և Արցախի դեմ իրենց չդադարող ագրեսիան շարունակելու և սաստկացնելու համար։
3. Դրա դիմաց Փաշինյանը ստացավ «ԵՄ քաղաքացիական առաքելություն» անվամբ մի անպետք դիտորդական խումբ, որը Ադրբեջանի հետ ՀՀ սահմանի երկայնքով կգործի «առավելագույնը երկու ամիս ժամկետով» (խնդալի՛ք)։ Ընդ որում, Ալիևն ի սկզբանե ԵՄ դիտորդների մանդատը հավասարեցրեց զրոյի՝ համատեղ հայտարարության պաշտոնական տեքստում վերապահում անելով առ այն, որ նրանց հետ կհամագործակցի միայն այն հարցերում, որոնք իրեն ձեռնտու կլինեն, իսկ մնացած բոլորում՝ կարհամարհի ու բանի տեղ չի դնի («Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»)։
4. ՀՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորման տեսակետից ԵՄ դիտորդական կարճատև այդ առաքելությունը լինելու է ոչ այլ ինչ, քան ծաղր ու զավեշտ։
5. Ըստ այսմ՝ շատ շուտով ականատեսն ենք լինելու ադրբեջանական նոր սադրանքների, պահանջների, ճնշումների և հարձակումների։
ՀԱՅԵ՛Ր, ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Վստահ եմ, որ այդ նպատակին նույնպես հասնելու ենք
- Ալվինա Աղաբաբյան. Արդյո՞ք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվել
- Խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, և մենք կբացենք մեր սահմանները. Էրդողանի կոչը՝ Հայաստանին
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան