«Հրապարակ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնելու Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա. հիշեցնենք, որ նրան պաշտոնական այցով հոկտեմբերի 9-12-ը հրավիրել են Մոսկվա։ Ընդ որում՝ շատերը զարմանում են, թե ինչու են հրավիրել, եթե հոկտեմբերի 7-ին արդեն նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։
Ալեն Սիմոնյանը 16 հոգանոց պատվիրակությամբ է Մոսկվա մեկնելու, որի կեսն օրենսդիրներն են, մյուսներն աշխատակազմից են։ ԱԺ նախագահը որոշել է իր հետ Մոսկվա տանել պատգամավորներ Վահե Ղալումյանին, Գուրգեն Արսենյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, Ալեքսեյ Սանդիկովին, նախկին դասատու Մարինա Ղազարյանին և «Պատիվ ունեմ»-ից՝ Տարոն Մարգարյանին, ում ժամանակին հենց ինքն է ստիպել, որ դիմում գրի հեռանա Երևանի քաղաքապետի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա