Իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է․
«2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները թալանչիներ են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի և Նիկոլն ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «դե ինձնից ոչինչ կախված չի»:
Ընդամենը մեկ հետևություն. այն որ Նիկոլը ատում է Հային, դա արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր, գործիք դարձավ...Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է...
Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն ի դեպ 1988-ից նույնն է. որպես ՀԱՅ, որպես ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ոչ Նիկոլին, ոչ թշնամուն ու հենց ինձնից է կախված և իմ Հայրենիքի, և իմ երեխաների ներկան ու ապագան: Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը»:
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Սա դեռ վերջը չէ
- Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին լացում. Նաիրա Զոհրաբյան
- Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
- Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է
- ՀՀ-ն, ի դեմս Փաշինյանի, բացեիբաց հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր օրենսդրական պարտականություններից. Այվազյան
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց