Պուտին. Միջոցներ մշակել ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման համար
Ուկրաինայում տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, կան նաև հակամարտություններ ԱՊՀ մյուս երկրների միջև, սա պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր շրջապատում, իհարկե, մենք կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրներին։ Չէ՞ որ բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, երբեմն հակամարտություններ են ծագում նաև հետխորհրդային տարածքի այլ՝ մոտ պետությունների միջև։ Դա, անկասկած, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։