Եվրոպայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել
Եվրոպայում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, հինգշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Քանի դեռ մեզ չի հաջողվի դա անել իրականում, սառը պատերազմն իսկապես ավարտված չէ»,- ասել է Մերկելը Մյունխենում «Süddeutsche Zeitung» թերթի 77-ամյակին նվիրված արարողության ժամանակ:
Նախկին կանցլերը ևս մեկ անգամ կոչ է արել Մոսկվայից հնչող հայտարարություններին «լրջորեն վերաբերվել և դրանք ի սկզբանե բլեֆ չհամարել»։
Ավելի վաղ Անգելա Մեկելը հայտարարել էր, որ ապագայում անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի մասնակցությամբ համաեվրոպական անվտանգության ճարտարապետության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին
- Մերկելը հայտարարել է ապագայում ուկրաինական հակամարտությունում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
- Մերկելի 16 տարվա կառավարման յուրօրինակ լուսանկարները
- Մերկելը հաստատել է՝ հրաժարականից հետո այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ