Մեր հավաքագրած փաստերն ապացուցում են, որ հիբրիդային պատերազմն շատ ռեալ է. Քրիստիննե Գրիգորյան
«ՄԻՊ առաջին զեկույցը հրապարակեցինք սեպտեմբերի 16-ին, որի մեջ արձանագրել ենք սեպտեմբերի 13-15-ին տեղի ունեցած իրադարձությունները, փաստերը»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 16-ի զեկույցի մեջ կա փակ հատված, որտեղ ամրագրված են խոշտանգումների դաժան վերաբերմունքի փաստեր, իսկ հոկտեմբերի 5-ին հրապարակված երկրորդ զեկույցում ամբողջացվել են բոլոր փաստերը:
«Այն հրապարակային զեկույց է, որում արձանագրել ենք մարդու իրավունքների խախտումներն և հատկապես կենտրոնացել ենք քաղաքացիական բնակչության թիրախավորման, կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման, երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցողների իրավունքների խախտումներն»,-հայտնեց օմբուդսմենը և հավելեց, որ զեկույցում առանձին հատված է հատկացվել հայատյացության օրինակենրի վերլուծությանը, որոնք մեդիամոնիթորինգի և հավաքագրված այլ փաստերի համադրություն է:
Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ՝ զեկույցում ըստ համայքների փաստագրվել են քաղաքացիական անձանց մահերի, վիրավորումների թվերը, ենթակառուցավածքներին հասցված վնասները:
«Մեր աշախատանքի մեթոդաբանության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել նույնականացնել ավելի շատ վիրավորում ստացած քաղաքացիական անձանց, քան առողջապահության նախարարությունը, որն իր հաշվառումն կատարում էր առողջապահական հիմնարկներ դիմած մարդկանց հաշվառման հիման վրա»,-արձանագրեց բանախոսը:
Անդրադաառնալով մեդիա դաշտում արձանագրված միտումներին՝ ՀՀ օմբուդսմենն ասաց, որ 2020 թվականից հետո պատկերը չի փոխվել, արձանագրվել է նույն տեղեկատվական հարձակումները, սկսած խոշտանգումների ադրբեջանական տեսանյութերի մասայականացումից մինչև հայատյացության հայտարարության տարածման մաշտաբայնացումը:
«Կան ադրբեջանական թվիթերյան հարձակման խմբեր և մենք ունենք նրանց տրված կոնկրետ ուղենիշների օրինակներ, թե ում էջերի վրա պետք է հարձակվեն, որ թվիթերին, ինչպես պետք է արձագանքել և այլն: Սա ապացուցում է. որ հիբրիդային պատերազմը շատ ռեալ է: Այն կեծ թեզերն, որոնք նրանք ներմուծում են տեղեկատվական միջավայր, հետո դրանք ցավալիորեն արձագանք են գտնում հայկական միջավայրում, ավելացնում են հարազատներին, հասրակությանը հոգեբանական տեռորի ենթարկելու ծավալը»,-հայտնեց Քրիստիննե Գրիգորյանը և հավելեց. «Սեպտեմբերի 13-ին՝ հենց հարձակման օրն ադրբեջանի խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչների կողմից եղել են հայկական պետությունը վերացնելու հրապարակային կոչեր, եղել են նաև էթնիկ ատելության և ֆաշիստական բովանդակության հայտարարություններ»:
ՀՀ օմբուդսմենը նաև հայտարարեց, թե ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները պարզել են, որ հարձակման ենթարկված սահմանամերձ գյուղերի բնակիչների տների պատուհաններից նախորդող օրերին ադրբեջանակն զինուժն գիշերը պարբերաբար ուժեղ լույս էր գցել, որպեսզի հոգեբանորեն ազդեն և նրանց ստիպեն լքել գյուղերը: Եղել են դեպքեր, որ բարձր դիրքերից ադրբեջանական զինծառայողներն անվադողեր են այրել և գլորել գյուղերի ուղղությամբ՝ վնաս հասցնելով խոտհարկներին և կոտակած անասնակերերին, նաև գողացել են գյուղացիների անասունները:
Հարակից հրապարակումներ`
- Կին զինծառայողների մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով. ՄԻՊ զեկույց
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
- ՄԻՊ. Եռաբլուրում տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան