Հայ գերիներին Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել. Քրիստիննե Գրիգորյան
«Բաքվի բանտերում գտնվող տղաներին այցելում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, այլ միջնորդներից փորձում ենք հավելյալ տեղեկություն ճշտել»,-ասուլիսում հայտնեց Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Հայտարարելով, որ ՄԻՊ-ը երբեք չի դադարել աշխատել 33 ռազմագերիներին ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով վերջերս Հայաստան վերադարձած 17 ռազմագերիներին՝ Գրիգորյանն հայտնեց որ նրանց հետ առանձնազրույցներ են ունեցել և վեր հանել խոշտանգումների փաստերը:
Նրա խոսքով՝ նաև ադրբեջանի զինվորական հոսպիտալում են վատ են վերաբերվել ռազմագերիներին:
«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, երբ ցավազրկումը պետք է կատարվեր, այն բժշկական պրոտոկոլ է: Խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է»,-ասաց օմբուդսմենը:
Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց, որ փորձում է նաև տեղեկություն ստանալ նաև ադրբեջանական կոլեգիայից:
«Վերջինս պետք է լինի ապաքաղաքական և հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց երբեք մեզ հետ կապի մեջ չի մտնում։ Ես իմ կոլեգիային գրել եմ սեպտեմբերի սկզբին և 13-ին, խնդրեցի կարճ զրույց անցկացնել, բայց՝ ապարդյուն»,-տեղեկացրեց Գրիգորյանը։
Նա հայտարարեց, որ Ադրբեջանի իրականացրած բարբարոսությունները և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների փաստերը պետք է դրվեն բանակցային սեղանին։
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ առաջին հերթին նշում են, որ խաղաղություն են ուզում, որը կերաշխավորի իրենց անվտանգությունը։
«Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին և չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»,-հայտարարեց Օմբուդսմենը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին
- Մեր հավաքագրած փաստերն ապացուցում են, որ հիբրիդային պատերազմն շատ ռեալ է. Քրիստիննե Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան